▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի արդյունք չկա. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

Մոսկվայում ԵՏՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքներին.

«Ոչ մի արդյունք չկա: Դա պարզապես շփում էր: Ո՛չ Ալիեւը, ո՛չ ես արդյունքներ չէինք ակնկալում: Մենք պարզապես խոսել ենք: Իհարկե, մենք քննարկել ենք Ղարաբաղը: Բայց դա պաշտոնական բանակցություն չէ, մենք պարզապես խոսում ենք այս հիմնահարցի մեր ընկալումների մասին, այն մասին, թե մենք ինքներս ինչպես ենք ընկալում այդ խնդիրը, ինչպես են ընկալում մեր ժողովուրդները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այն հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է տարածքների հանձնումը եւ Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելը, Փաշինյանը նշել է . «Ես բարձրաձայնել եմ իմ հրապարակային հայտարարությունները եւ դիրքորոշումը: Ես ասել եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը, այլ ոչ Արցախը՝ այն պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին եւ ինձ չեն ընտրել: Նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Ուստի ես չեմ կարող բանակցություններ վարել Արցախի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ չի կարող բացահայտել քննարկումների բոլոր մանրամասները, քանի որ դա բարոյական չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին