▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չի պատասխանի ԼՂ հարցում փոխզիջումների մասին հարցին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քյոլնում հանդիպելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին:

 

Վարչապետը, մասնավորապես, ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչու են մեզ բոլորը հարցնում՝ պատրաստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրաստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:

 

 

Վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում և մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող այն տեղեկություններին, թե իբր ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում: «Ես մի օր հրավիրել եմ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և հարցրել՝ կարո՞ղ է մեզ վրա ճնշում են գործադրում, և մենք գլխի չենք ընկել: Որովհետև այնպիսի տպավորություն է, որ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանում ամենաչտեղեկացված մարդիկ մենք ենք՝ ես, ապա պարոն արտգործնախարարը»,- կատակել է Փաշինյանը՝ հերքելով նմանօրինակ լուրերի իսկությունը:

Ստորև ներկայացվող տեսանյութները, որոնք հատվածներ էր գերմանաբնակ հայերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից,  Անի Քոչարի ֆեյսբուքյան էջից են

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին