▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեմն ինձ բերում են տեքստեր, և այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը. Փաշինյան

 

«Հայաստանում պաշտոնյաների 10 տոկոսը նորերն են, 90 տոկոսը՝ հները։ Բայց նորերը կարող են հների մեթոդներն ընդունել, իսկ հները՝ նորերի։ Այս տեսանկյունից կարևոր է զսպումների և հակակշիռների համակարգը»,- այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

Նա բացատրեց օրինակով, որ մինչ վարչապետ դառնալը մշտապես ինքնուրույն է գրել իր ելույթների տեքստերը, բայց վարչապետությունը ստանձնելուց հետո միշտ չէ, որ հասցրել է զբաղվել դրանով, ու երբեմն նրա փոխարեն գրել են այդ տեքստերը։

 

 

 

 

 

 

 

 

 

«Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստերը կարդում եմ, և այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը։ Ու ես զարմանում եմ, ասում եմ՝ լավ, էս մարդիկ, որ էս տեքստը գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններ չեն նկատե՞լ, տեղյակ չե՞ն՝ երկրում ինչ է կատարվել։ Այսինքն` էդ տեքստը, որ եթե Սերժ Սարգսյանը հիմա լիներ վարչապետ և գնար էդ միջոցառմանը և կարդար, էդ նույն տեքստն էր կարդալու»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ Սկզբում քեզ վրա ծիծաղում են, հետո դու հաղթում ես....Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Գանդիի խոսքերը

Կարդացեք նաև՝ Ասում ա՝ հարկեր չեմ հավաքում, որ ձեր մորուքավորների հեղափոխական կառավարությունը չկարողանա պետբյուջեի եկամուտները վճարի

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին