▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք. Արսեն Թորոսյանը՝ Պոլսո պատրիարքարանում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Պոլսո պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել. 

«Այնպես է ստացվել, որ ես կառավարության առաջին անդամն եմ, որ եղել է այստեղ մայիսից հետո, և դա ինձ համար մեծ պատիվ է: Երևի տեղյակ եք, որ Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փոփոխություններ են լինում, և երեկ եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի ընդունումը: Ես և իմ գործընկերները պետք է լծվենք այն աշխատանին, որը խոստացել ենք հայ ժողովրդին »:

Նախարարը նշել է, որ շատ է կարևորում հայ համայնքի հետ աշխատանքը, սփյուռքի ներուժը ՀՀ-ի զարգացման մեջ, ինչի համար պետք է հավելյալ ջանք գործադրել:

 

 

 

«Առանց մայր հայրենիքի սփյուռքը չի կարող գոյատևել: Շատ եմ կարևորում նաև Թուրքիայի հայ համայնքի դերը: Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից»:

Արսեն Թորոսյանը ասել է, որ ՀՀ- ում վերջին ամիսներին վերացել է կոռուպցիան, տնտեսական մենաշնորհը.

«Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է  և դրամի կարիք ունի, այլ կարիք ունի զարգանալու և հարստացնելով այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնեն այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»:

Կարդացեք նաև՝ Արսեն Թորոսյանը՝ Ստամբուլում պատասխանել է ՀՀ սփյուռքի նախարարության կարգավիճակին վերաբերող հարցին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին