▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը

 

 

Թեհրանի «Սաադաբադ»  պալատում տեղի է ունեցել պաշտոնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը. այստեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է IRNA գործակալությունը: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Իրանի եւ Հայաստանի ղեկավարների առանձնազրույցը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ նշել էինք, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը: 

Այցի շրջանակներում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ:

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին:Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարդացեք նաև՝ Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին Իրանում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին