▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդի ուժով հասել ենք կառավարական կարգավիճակի, որ մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ գործե՞նք. Փաշինյան

«Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է», այս մասին Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին:

«Ըստ էության, հանդիպումների շրջանակի մասին ինչ որ կար ասելու, ես ամեն ինչ ասել եմ: Ոմանց կարդում եմ, նենց տպավորություն է...լեզուս էլ չի պտտվում ասել: Այսինքն ի՞նչ՝ մենք ժողովրդի ուժով հասել ենք կառավարության, որ կարգավիճակների ու մեր հայրենիքի ժողովրդի դեմ գործե՞նք: Պայմանավորվածությունը հետևյալն է՝ մենք պետք է քննարկենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը»,- ասել է նա:

 

Ըստ նրա՝ Ղարաբաղի նկատմամբ որևէ սպառնալիքի դեպքում միասնությունը կրկնապատկվելու է, եռապատկվելու է, դառնալու է ավելի հզոր ուժ, քան այսօր է:

«Ես խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև ՀՀ վարչապետն եմ, չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախն ունի իր իշխանությունը: Բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Պետք է ամեն ինչ անենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի սուբյեկտության նոր մակարդակ ունենա», - նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Կարդացեք նաև՝ Հասան Ռոհանիի հետ ձեռք բերեցինք կարեւոր պայմանավորվածություններ. Նիկոլ Փաշինյան

Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին Իրանում

Ուզում եմ ողջունել Ձեզ իմ 3 աղջիկների անունից. Աննա Հակոբյանը՝ Թեհրանի օրիորդաց «Արաքս» դպրոցում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին