▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսում է մի մարդ, որը պետական պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր սնվել են օտարերկրյա գրանտներով․ Շարմազանով

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով անդրադարձել Նիկոլ Փաշինյանի՝ Նոր Ջուղայում ունեցած ելույթին։   

«Տարիներ շարունակ, իսկ վերջին ամիսների ավելի հաճախ տարբեր առիթներով անդրադարձել եմ պետական ու ազգային գաղափարախոսության անհրաժեշտությանը, խոսել եմ մարտահրավերների մասին, խոսել եմ ազգայի միասնության կարևորության մասին։ Ավելին, կասեմ, որ միասնությունը Աստծուց է, բաժանումը՝ չարից։ Բոլոր բաժանումները չարից են։

Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ եղել ենք միասնական, եղել է իրական համերաշխություն և միասնություն, մենք հաղթել ենք։ Երբ մենք մեր սեփական հայրենիքում, մեր սեփական եղբայրների և քույրերի մեջ փնտրել ենք թշնամիներ, բաժանվել սևերի և սպիտակների, մենք պարտվել ենք։

Պատմությունից դասեր քաղելը կարևոր է։ Երեկ Նոր Ջուղայում հայ  համայնքի առջև ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանը։ Խոսեց միասնության մասին, տարավ պատմական զուգահեռներ։ Խոսում էր միասնության մասին մի մարդ, որը ընդդիմադիր լինելու ժամանակ տարիներ շարունակ ատելություն է սերմանել։

Խոսում էր միասնության մասին մի մարդ, որ արդեն պետության ղեկավարի պաշտոնում Հայաստանը բաժանեց հանրապետականների և հակահանրապետականների, լավերի ու վատերի, պուպուշների և բոբոների, դավաճանների և ընտրյալների, մարգարեների և ուրացողների․ և այդ մարդը խոսում է ազգային միասնության մասին։ Լավ է, որ խոսում է ազգային միասնության մասին, բայց այդ խոսքերը միայն սփյուռքի առջև չպետք է անել, դա պետք է լինի գործերով։ Ինչ ցանում ես, այն էլ կհնձես։ Խոսում էր նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերիների, պետության կործանման, օտարերկրյա գործակալների մասին։

Ինձ համար կրկնակի վտանգավոր է լսել պետության ղեկավարից նման գնահատականներ։ Խոսում էր մի մարդ օտարերկրյա գործակալներից, ում իշխանազավթման պրոցեսին, ակտիվ մասնակցել են գործիչներ, որոնք հրապարակային փող են ստացել օտարերկրյա ֆոնդերից։ Խոսում է օտարերկրյա գործակալներից մի մարդ, որը պետական պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր սնվել են օտարերկրյա գրանտներով, և մեր իշխանության տարիներին, իմ կարծիքով, զբաղված են եղել ոչ միասնություն քարոզելու  և ոչ պետություն ամրապնդելու գործերով, իսկ եթե ինձ լսեք՝ պետության հիմքերը քանդելով։ Եվ այսօր խոսում են պետության միասնության մասին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին