▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ինչի՞ ես տաք հագնվել....Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն աշխատանանքային հանդիպում են ունեցել

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Իրան կատարած հաջող այցի առիթով և  նշել է, որ ուրախ կլինի իմանալ այդ այցելության մանրամասները: 

 

Վարչապետը , նշելով, որ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպումները պարբերաբար բնույթ են կրում, կարևորել է, որ  իրենք պարբերաբար կիսեն այն տեղեկատվությունը, որ կուտակվում է ՀՀ նախագահի և վարչապետի աշխատանքային գործունեության ընթացքում և քննարկեն առաջիկա անելիքները: 

Մանրամասն՝ տեսանյութում 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, երբ Արմեն Սարգսյանը դիմավորել է վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանը, նկատելով  նախագահի վերարկուն, հարցրել է. Էս ինչի՞ ես տաք հագնվել...

Նշենք, որ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպումից հետո ՀՀ վարճապետը մասնակցել է Մարտի 1-ին նվիրված երթին:

 

Կարդացեք նաև՝ 

Հայաստանում խնդիրները ծագել են այն կետից, երբ ժողովրդի քաղաքական կամքն աղավաղվել է. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին