▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասնելու ենք նրան, որ «Սորոս»-ները փակվեն. Մենուա Հարությունյան

Քաղաքագետ Մենուա Հարությունյանն այսօրվա ասուլիսում  կարծիք է հայտնել, որ  մարտի 1-ի դեպքերին պետք է տրվի քաղաքական գնահատական, այլապես, ինչպես ասում է նա,  Հայաստանում ավելի վատ մարտի մեկեր կլինեն:

Մենուա Հարությունյանը նշել է, որ Հայաստանի անկախացումից հետո «Սորոս»-ային հիմնադրամները մտան  Հայաստան, որոնց նպատակն է քանդել հայ-ռուսական հարաբերությունները:

 

 

 

 

 

«Սորոս»-ի Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը  ասում է , որ  հեղափոխության սկզբում աջակցել են սիրո և համերաշխության հեղափոխությանը: Դրսից ֆինանսավորվող օտարերկրյա կառույցը այսօր քաղաքական հայտարարություններ է անում, սա շատ վտանգավոր է: Մենք ապագայում հասնելու ենք նրան, որ «Սորոս»-ները և այն կազմակերպությունները, որ միջամտում են երկրի քաղաքական կյանքին՝ փակվեն: Ես խորը կասկածներ ունեմ, որ օտար փողերով Հայաստանի շատ քաղաքացիներ զբաղված են պետության շահերի դեմ պայքարելով, որը պետական դավաճանություն է»,-ասել է Մենուա Հարությունյանը:

Մանրամասն՝տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին