▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և մարտի 15-ին դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը:

Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով դատարանը գտել է՝ հիմնավոր կասկածը բացակայում է:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին