▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրոպայի խորհուրդն աջակցում է ՀՀ ժողովրդավարացմանը» . Լիլիան Մորի Պասքիե

«Եվրոպայի խորհուրդն աջակցում է ՀՀ ժողովրդավարացման գործընթացին, մենք վերահաստատում ենք դա»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն: «Միաժամանակ, խնդիրների մասին պետք է բարձրաձայնեմ: Այդ հարցերի առաջ է կանգնած Եվրոպան: Խոսքը բռնությունների, ատելության խոսքի, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության տարանջատման, ազգայնականության քարոզի մասին է: Այս ամենը մարտահրավերներ են Եվրոպայի համար: Համատեղ պետք է պայքարենք նման երեւույթների դեմ, որպեսզի ունենանք խաղաղ մայրցամաք»,-նշեց ԵԽԽՎ նախագահը: 
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի ճեպազրույցը` տեսանյութում

Հավելենք, որ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն  այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:

Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են  մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին