▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն արձագանքել է Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյաղլին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանն այն մասին, որ այսուհետ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» սկզբունքով: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

 

Բաքուն տարակուսած է, թե այդ ինչպես է ՀՀ վարչապետը դրական գնահատել Վիեննայում Փաշինյան-Ալիև բանակցությունները, եթե հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարարը նման հայտարարությամբ է հանդես գալիս: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` սա վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանական օղակներում քաոս է տիրում: 

«Տոնոյանի հայտարարությամբ պաշտոնական Երևանը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Դա անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի և նորմերի նկատմամբ»,- ասել է Դարգյաղլին:

Կարդացեք նաև՝ Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց. Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին