▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղե՛րք, իմ աչքերը ձեզ վրա են». Արամ Սարգսյանը հիշեց Վազգենի խոսքը

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, պնդում է, որ մտադրություն չի ունեցել դառնալ ԵԿՄ վարչության նախագահ։ Այսօր այդ մասին Արամ Սարգսյանն ասաց լրագրողներին՝ ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարի ժամանակ։

«Դա այնքան չարչրկված թեմա է, մոտավորապես արդեն Մանվել Գրիգորյանի կալանավորելուց հետո այդ մասին խոսվեց, մեկնաբանվեց, ես հայտարարեցի, որ ես այդ խնդրում իմ անելիքը համարում եմ ավարտված և տեսնում եմ, որ Երկրապահը ունենա իր ներսից  թեկնածու»,– նշեց Արամ Սարգսյանը՝ շեշտելով, որ իր թեկնածության հարցը օրակարգից դուրս է։

 

 

 

 

 

 

 

Ըստ նրա, Մանվել Գրիգորյանի ԵԿՄ վարչության նախագահության ժամանակ Երկրապահն իշխանությունների կցորդ չի եղել։ Արամ Սարգսյանը շեշտեց, որ երբեք ԵԿՄ–ն որևէ քաղաքական ուժի կցորդը չի եղել։

«Ես կարող եմ ասել, որ 1994թ–ին պատերազմի հաղթանակից հետո, պատերազմի ժամանակ, երբ բանակ չկար, ժողովրդի հույսը Երկրապահի վրա էր, կամավորական ջոկատները խնդիրը լուծեցին»,– ասաց նա։

Արամ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Դիտեք նաև՝ Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով, այլապես մենք կպարտադրենք խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Սասուն Միքայելյանը պարզաբանեց՝ ինչու՞ էր հեղափոխությունը ոչ պակաս կարեւոր, քան Արցախյան պատերազմը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին