ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ավելի վաղ ունեցած ելույթին, ով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մեղադրել էր ստախոսության մեջ, թե ինքն է տրանսգերնդեր կնոջը բերել ԱԺ լսումներին, հայտարարեց հետևյալը.
«Տիկին Զոհրաբյանը իրեն պահել էր շատ կոռեկտ եւ բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքի տառին համապատասխան եւ որպես Մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ելույթ չի ընդհատել։ Հիմա ձեր համար դուրեկան կլինի՞, որ ես հելնեմ ասեմ՝ ինչո՞ւ է աղմկում գետը կամ ի՞նչ են հուշում աստղերը։ Օրակարգը լրիվ ուրիշ բանի մասին է, եկել եք էստեղ լրիվ ուրիշ թեմա եք զարգացնում», - հայտարարեց Պետրոսյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ինքը եւ իրենց կուսակցությունը «եղել եւ մնում է ավանդական, ընտանեկան արժեհամակարգը պաշտպանող ուժ»։
«Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ՝ տրանսգենդերներին ԱԺ ամբիոնը տրամադրելու համար։ Բա խի՞ չէիք մինչեւ էդ ասում։ Հասել, դարձել եք քաղաքական մեծամասնություն ու հետին թվով դարձել եք՝ մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ», - նշեց Պետրոսյանը:
Կարդացեք նաև՝ Ես ոչ ոքի համար ելույթ չեմ դասավորել. Մարիա Կարապետյանը՝ տրանսգենդերին ԱԺ լսումներին հրավիրելու մասին
Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, ստում եք. Նաիրա Զոհրաբյան
Մի ընդհատեք ինձ, երբ խոսում եմ. վեճ ԱԺ-ում` Ալեն Սիմոնյանի և Գևորգ Պետրոսյանի միջև