▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին, մեր համբերությունը չչարաշահեն. Փաշինյան

«Սիրելի , ժողովուրդ Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրում եմ բոլորիդ հպարտանում եմ բոլորովդ»: Ավանդական դիմելաձևով է սկսել ստրասբուրգահայերի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն ու ասել է,որ կառավարության նպատակն է Հայաստանում ստեղծել հավասար պայմաններ, բոլոր հայերի համար , երկիրը գրավիչ դարձնել.  վերադարձի, ներգաղթի հարցն ըստ Փաշինյանի, շարունակում է օրակարգային մնալ: 

 



Հանդիպման ժամանակ Կոտայքի մարզից Ստրասբուրգ տեղափոխված հայն իր դժգոհություններն է հայտնել վարչապետին, ասել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի ղեկավարի ընտրության ժամանակ ռեպրեսիաներ են եղել. «4 հոգի դանակահարվեց, ավտոմատներով, մասկեքով։Ժամանակավոր պաշտոնակատարը կռիվ է անում, ոստիկանությունում հաղորդում է տալիս։ Մարզպետին դուք պետք է նկատողություն տաք»,-պատմել է քաղաքացին, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ եթե որևէ տեղ որևէ մեկը փորձի դանակով հարց լուծել, այդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին։ «Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին, մեր համբերությունը չչարաշահեն», – նշել է նա:

 

 

Հանդիպումն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին