▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» խորագրով փորձագիտական միջազգային համաժողովի բացմանը

Հարգարժան դեսպան, հարգելի փորձագետներ, սիրելի հյուրեր, տիկնայք և  պարոնայք.

Թույլ տվեք միջազգային ընդգրկման սույն համաժողովը կազմակերպելու և իրականացնելու համար շնորհակալություն հայտնել նախաձեռնող և իրականացնող մեր բոլոր գործընկերներին: Դժվար է գերագնահատել համաժողովի նշանակությունը, ինչը  պայմանավորված է այն հանգամանքով, որ պետական համակարգ-քաղաքացիական հասարակություն 
ձևաչափով, միջազգային փորձագետների ներգրավմամբ, քննարկման առարկա է դարձվում Հայաստանի Հանրապետության, իբրև սոցիալական, իրավական և 
ժողովրդավարական երկրի զարգացման համար անկյունաքարային նշանակություն  ունեցող հակակոռուպցիոն մշակվող ռազմավարության առաջնահերթությունները, այդ 
չարիքի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու խնդիրը: Իրավապահ  համակարգը և մասնավորապես ՀՀ դատախազությունն այստեղ ունի առաջնային 
դերակատարում և առաքելություն:
Կարծում եմ՝ ներկա գտնվողների համար տեսանելի են եղել նախորդ տարվա  ընթացքում մեր երկրում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները,  որոնք հրապարակել ենք և որոնք առանց չափազանցության աննախադեպ են Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության կտրվածքով: Չչարաշահելով ձեր ժամանակը՝ 
այնուամենայնիվ, ուզում եմ ընդամենը մի քանի փաստ վկայակոչել, որոնք խոսում  են այս ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրավապահ համակարգի կատարած 
հսկայածավալ աշխատանքի մասին: Նախորդ տարի ՀՀ իրավասու մարմինների  վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 
նախապատրաստված նյութերի քանակը 2017թ. ցուցանիշը գերազանցել է գրեթե 4  անգամ, հարուցված քրեական գործերինը՝ 3.6 անգամ: Կոռուպցիոն հանցագործություններ առերևույթ կատարելու համար 2017թ. համեմատ քրեական 
հետապնդման է ենթարկվել ավելի քան 60 տոկոսով ավելի անձ: Գրեթե նույնքան ավելի է եղել քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը:
 2018թ. փողերի լվացման հատկանիշով 7 քրեական գործ է հարուցվել: Դա այն  դեպքում, երբ 2017թ. այդ հանցակազմով քրեական գործեր չեն հարուցվել: Իսկ  օրենսդրորեն ապօրինի հարստացման քրեականացումից հետո, անցած տարվա 
ընթացքում, այդ հանցագործության հատկանիշներով քրեական հետապնդում է  հարուցվել 5 անձի նկատմամբ:

 

 

 

 

 

 

 

 

2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի՝ միայն նախապատրաստված նյութերով և  քննված քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված գույքային վնասը 
2017թ. արդյունքը գերազանցում է 12 անգամ, իսկ պատճառված ընդհանուր վնասից  վերականգնման ցուցանիշը՝ 15 անգամ:

Կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված  բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը, կարծում եմ, ինքնին խոսուն է և 
երաշխիքն է օրենքի առջև առանց բացառության բոլորի հավասսարությունն  ապահովող գործելաոճի:

Այս արդյունքներն անձամբ ինձ համար, իբրև գլխավոր դատախազի, արժևորվում են  ոչ այնքան ինքնին թվային ցուցանիշների, կամ կոռուպցիոն հանցագործությունների առանձին դեպքերի բացահայտման տեսանկյունից, որքան 
իրականացված աշխատանքի որակական հատկանիշներով. մի քանի ոլորտներում, առանձին դեպքերում հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ, տարիներ  շարունակ արմատացած կոռուպցիոն սխեմաների մեծածավալ բացահայտմամբ:

 

Շարունակությունը՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին