▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական և բարձր որակավորմամբ աշխատուժով երկիր. Նիկոլ Փաշինյան

ԵՊՀ-ում այսօր, խոսելով տնտեսական հեղափոխության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտադրել է, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիաները պետք է դառնան երկրի տնտեսության շարժիչ ուժը: Առաջիկա տասը տարիների արդյունքով երկրի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները՝ ի տարբերություն այսօրվա, երբ խոշոր հարկատուները բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում են գործում կամ՝ հանքարդյունաբերության ոլորտում:

 

 

 

«Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր որակավորմամբ աշխատուժով երկիր: Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժով երկրի կարգավիճակից: Տնտեսական հեղափոխության հաջորդ շղթան էլ լինելու է կրթական համակարգը, որը պետք է ի վիճակի լինի ապահովել Հայաստանի Հանրապետության ուսանողներին բարձր որակավորմամբ: Այն պահին, երբ նրանք կլքեն բուհը, պետք է ունենան բարձր որակավորմամբ մասնագետի կարգավիճակ: Գիտական աշխատանքը պետք է կրթության համակարգում մեծ տեղ զբաղեցնի»,-ասել է վարչապետը՝ այս նպատակին հասնելու համար մեծապես կարևորելով կրթական բարեփոխումները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին