▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին. Փայլանի գրառումը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով.

«Անիծում եմ Հայոց ցեղասպանության ոճրագործներին»:

 

 

Փայլանը հրապարակել է Հայոց ցեղասպանության ժամանակ Քյութահիայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Ֆաիք Ալի Օզանսոյի լուսանկարը, ով այդ տարիներին հրաժարվել էր իրականացնել հայերին տեղահան անելու ու կոտորելու երիտթուրքական կառավարության հրահանգը:

«Հարգանքով խոնարհվում եմ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքի գնով հրաժարվեցին իրականացնել ցեղասպանության հրահանգը՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիք Ալի Օզանսոյի», - գրել է Փայլանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին