▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Նիկոլ Փաշինյանը դիմավորեց ԵՏՄ անդամ երկրների վարչապետերին

 

 

Երևանում աշխատանքն է սկսել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի եւ ՌԴ վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Ղրղզստանի պատվիրակությունը ղեկավարում է երկրի վարչապետ Մուհամմեդկալիյ Աբիլգազիեւը, Բելառուսի պատվիրակությունը՝ վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի պատվիրակությունը՝ վարչապետ Ասկար Մամինը:

 

 

Նախատեսված է նեղ կազմով նիստ, որից հետո տեղի կունենա պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստը:

Նախօրեին տեղի էր ունեցել կազմակերպության անդամ երկրների առաջին փոխվարչապետների մակարդակով նիստը, որի ընթացքում քննարկվել են ավելի քան երկու տասնյակ հարցեր:

Գործընկերներին կարմիր գորգի վրա դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նեղ կազմով նիստը բացել է վարչապետ Փաշինյանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում 13 հարց կա, որոնցից 8-ն առաջարկվում է քննարկել նեղ կազմով:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Դմիտրի Մեդվեդևին

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին