▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15 տարի հետո կհայտնվի քաղաքապետ, որը միգուցե ինձ պես ապահովված չի լինի. Հայկ Մարության

 

 

«Բոլոր գերատեսչություններն աշխատում են պարգևավճարների հաշվին, մենք ուզում ենք մեկ քայլ առաջ անել և գնալ ավելի պարզ, բաց, թափանցիկ ճանպարհով և այն ինչ կոչվում է աշխատավարձ՝ պլյուս պարգևավճար, բերել միայն աշխատավարձի դաշտ: Այս աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է միայն այդ պարգևավճարների գումարի մեջ, պարգևավճարները վերածվելու են աշխատավարձերի»,- այսօր ավագանու նիստի մեկնարկին՝ պարզաբանելով աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ այդ նախագծի հետ կապված դրական կողմերը բազմաթիվ են: «Դրանցից մեկն այն է, որ մենք կարող ենք հանգիստ սկսել լավ կադրերի հավաքագրումը: Քանի որ մենք խոսում ենք պրոֆեսիոնալ կադրերի մասին, ուստի այստեղ աշխատանքի անցնելու համար, նրանք ֆիքսում են պարգևավճարները և մերժում են միայն աշխատավարձով անցնել մեզ մոտ աշխատանքի»,- շարունակեց Մարությանը:

«Ես 6 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ և այս տարիքում արդեն ապահովված մարդ եմ: Այստեղ եմ մեր հեղափոխության սկզբունքները պահելու համար, գումարային հարց երբևէ չի քննարկվել, դա ինձ համար 100-երորդական է: Բացի այդ՝ ես ասել էի, որ իմ աշխատավարձը չպետք է բարձրանա, բայց աշխատողներինը՝ բարձրանա. նախագծում այդպես է: Ես մաքուր ստանում եմ 400 հազար, բարձրանալու դեպքում՝ կդառնա 800 հազար: Մենք որոշեցինք, որ այդ 400 հազար դրամը կտրամադրվի որևէ բարեգործական կազմակերպության խնդիրներին համար: Այսինքն՝ իմ գումարը մնալու է նույն 400 հազար դրամը»,- անկեղծացավ քաղաքապետը: «Ես չգիտեմ՝ մեր ընդդիմադիր գործընկերների մեջ ի՞նչ քննարկումներ են եղել, բայց մեր ֆրակցիայում եղել է: Մենք գտնում ենք, որ մեր ապարատում պետք է բարձրանան աշխատավարձերը, ինչը թույլ կտա մրցունակ լիենել սեփական սեկտորի հետ և ապահովել պետական համակարգում աշխատողների արժանավայել կյանքը: Եթե անգամ նախագիծն անցնի, ինձ պետք է լայն կոնսենսուս, որ բոլորը համոզվեն դրանում: Դրա համար այս պահին այս հարցը օրակարգից հանում եմ»,- հայտարարեց Հայկ Մարությանը, ինչն ընդունվեց բուռն ծափահարություններով:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը շուրջ 30%-ով բարձրացնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին