▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը զարմացավ ու ժպիտով պատասխանեց լրագրողին․․․Վարչապետը Բրյուսելում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը  Բրյուսելում է։ Եվրոպական խորհրդի շենքում նրան  դիմավորել է  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Նիկոլ Փաշինշյանը ժպիտով է պատասխանել հայ լրագրողին, ով փորձում էր Դոնալդ Տուսկի պաշտոնական դիմավորումից հետո հարց ուղղել իրեն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դոնալդ Տուսկի անունից Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ տրվել է պաշտոնական ընթրիք։ Ողջույնի խոսքով հանդես են եկել  Դոնալդ Տուսկը, Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը։ Հանդիպմանը խոսք են ուղղել նաև  Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

Միջոցառմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են հետխորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան։ Հայաստանը երկու տարի առաջ՝ 2017-ին է ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը արդեն վավերացրել են Եվրամիության մի շարք երկրներ:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին