▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5-րդ դարի մատենագրերում է նշվել հայ-չինական կապերի մասին...Նիկոլ Փաշինյանը՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը

Պեկինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:

Պաշտոնական հաղորդագրությունը կներկայացնենք ավելի ուշ: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին շնորհավորել է ՉԺՀ  հիմնադրման ու չինական հեղափոխության 70 ամյակի առիթով ու հիշեցրել է, որ դեռևս 5-րդ դարի հայկական  մատենագրերում է նշվել  հայ-չինական կապերի մասին:

 

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով այսօր է ժամանել  Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ:

 

 

 

Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում Չինաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Թիեն Էրլունը:

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին