«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ժամը 12.00-ին իր ելույթը հեռարձակվելու է ուղիղ եթերում:
Հիշեցնենք, ավելի վաղ րոպեների տարբերությամբ եւս 2 գրառում էր կատարել ՀՀ վարչապետը, որոնցից մեկով վերջինս հայտնում էր, որ վաղը՝ մայիսի 20-ին հանդես է գալու Հայաստանի դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, իսկ մյուսով հայտնում էր, որ վաղը ժամը 12.00-ին հայտարարելու է Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: