▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն պիտի զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ՝ մնալով փակ կառույց. Քննարկում

ԱԱԾ լիազորություններն օր առաջ պետք է փոխվեն։

«Մեդիա կենտրոնում»  հրավիրված քննարկմանը  «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը   պնդում  է՝  ԱԱԾ-ն պիտի զբաղվի հետախուզությամբ և  հակահետախուզությամբ՝ մնալով փակ կառույց: Քննչական գործառույթները  պետք է փոխանցվեն Քննչական կոմիտեին:

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի  նախագահ Հովսեփ Խուրշուդյանն էլ  համարում է՝ կոռուպցիայի բացահայտմամբ պետք է զբաղվի ոստիկանության համապատասխան բաժանմունքը:

 

Սակայն մինչ այդ, ըստ  նրա՝ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն: Սա հնարավորություն կտա կադրային անհրաժեշտ փոփոխություններ կատարել՝ մասնագետներ գտնելով կառույցից դուրս: 

«Թրանսփարենս ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը  եւս վստահ է՝ ԱԱԾ գործունեությունը բարելավելու համար անհարժեշտ է կառույցի նկատմամբ իրականացնել խորհրդարանական վերահսկողություն: Սա հնարավոր կլինի, եթե ԱԱԾ-ն դառնա նախարարություն:

 Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին