ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ Հայաստանն առավել կարեւորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը:
«Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագրիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ վերջերս Պեկին կատարած իմ այցի ընթացքում Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը՛»,- ասել է նա՝ ընդգծելով նաեւ Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը:
Միաժամանակ նա անդրադարձել է ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորմանը, նշելով.
«Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունը իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների և սպառողների տնտեսական շահերից»:
Կարդացեք նաև՝ Աշխատանքի մեծ դաշտ ունենք.Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Կարդացեք նաև՝ Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ. Նազարբաևը՝ Նիկոլ Փաշինյանին
Ինչպե՞ս ընդունեց Նուրսուլթան Նազարբաևը Նիկոլ Փաշինյանին
Դիտեք նաև՝