«Պրակտիկորեն՝ ամեն ինչ ասված է»,-այսպես է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին ու ավելացրել․ « հիմնվելով փոխըմբռման վրա՝ պետք է հասնել ընդհանուր որոշումների՝ ընդունելով միասնական որոշումներ ու պահպանել միջազգային օրենքները»։
Մանրամասն՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ վարչապետը Պետերբուրգի համաժողովում պատասխանելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին հարցին մասնավորապես ասել էր.
«Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը դառնան գոհ։ Դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ այն կոչվում է փոխըմբռնում, պետք է աշխատել փոխըմբռնման ուղղությամբ։ Դրան հասնելու համար փոխադարձ հարգանք է պետք։ Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ միմյանց շահերի ընդունում։ Պետք է բոլոր խոշոր խաղացողները այսպես ընկալեն իրավիճակը և պատրաստ լինեն իրենց վրա վերցնել այդպիսի փոխըմբռնումների պատասխանատվությունը, ինչը իհարկե, հեշտ բան չէ, բայց միակ ճանապարհն է, որովհետև մյուս ճանապարհները մեզ շատ մեծ խնդիրների առջև կկանգնեցնեն»։