▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսանք՝ Զարեհ Սինանյանի նշանակումը հայկական պետականության տակ դրվող հերթական ռումբը չէ...

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

Նշանակումը միանշանակ չէ ընդունվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից: Նա ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Զարեհ Սինանյանի նշանակմանը:

«Սփուռքի նորանշանակ հանձնակատարին չեմ ճանաչում: Չունեմ որևէ անձնական խնդիր կամ կանխակալություն:
Ուստի հարցին ուզում եմ անդրադառնալ բացառապես քաղաքական տեսանկյունից:

1. Աշխարհասփյուռ հայության գաղթօջախները սփռված են տասնյակ երկրներում: 2008 թվականին ստեղծված Սփյուռքի նախարարության ղեկավարման հարցում կար մի չգրված, բայց շատ կարևոր կոնսենսուս՝ Սփյուռքի հարցերով պատասխանատուն չի ներկայացնելու որևէ առանձին վերցրած համայնք, երկիր, Սփյուռքի կրոնական կամ քաղաքական կազմակերպություն: Որպեսզի նա կարողանա միավորող դերակատարություն ստանձնել, շատ կարևոր է ի սկզբանե անաչառ և ոչ կանխակալ լինելու հանգամանքը: Կար ներքին զգացողություն, որ այդ անձը պետք է հայաստանցի լինի, որպեսզի կարողանա հավասար վստահություն ունենալ Սփյուռքի բոլոր համայնքներում:

2. Հայակական Սփյուռքը նաև լրջագույն աշխարհաքաղաքական գործոն է, քանզի ներկայացված շատ տարբեր երկրներում: ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Մերձավոր Արևելք՝ այս, երբեմն իրարամերժ քաղաքական շահեր ունեցող պետություններում հայկական համայնքները լուրջ գործոն են: Արդյո՞ք խելամիտ է Հայաստանի համար նման կարևոր աշխատաքնի նշանակել կոնկրետ մի երկրի հետ հստակ ասոցիացվող մարդու: Ինչպես է աշխատելու այդ անձը Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների պաայմաններում:

Իհարկե, Սփյուռքի ներուժը պետք է լավագույն օգատոգրծվի ի շահ բոլորիս: Դրա համար կան բազում այլ տարբերակներ և լուծումներ: Սակայն վստահ եմ, որ իմ բարձրաձայնած երկու կարևորագույն հարցերին տվյալ նշանակումը ոչ միայն չի համապատասխանում, այլև կարող է նոր, չհաղթահարվող խնդիրներ առաջացնել»,-գրել է Արմեն Աշոտյանը:

 

Իսկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը Զարեհ Սինանյանի նշանակման վերաբերյալ գրել է հետևյալը.

«ՀՀ Վարչապետի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, այսինքն` պետական բարձրաստիճան պաշտոնյա է: Այստեղ խնդիր կա` իրավական, առավել ևս` բարոյական տեսանկյունից: ԱՄՆ-ում չծնված մարդը, որ ԱՄՆ քաղաքացի է դառնում, տեսե՞լ եք երդման տեքստը, որ անձնագիր ստանալուց պարտավոր է արտաբերել ու երդվել: Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված և այս տեքստով երդված ու ԱՄՆ անձնագիր ստացած մարդը եթե աշխատելու է հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահերի ու հարկատուից աշխատավարձ է ստանալու, կամ ամերիկյան պետության հետ անկեղծ չէ կամ հայկական: Հուսանք, սա հայկական պետականության տակ դրվող հերթական ռումբը չէ:

«I hereby declare, on oath, that I absolutely and entirely renounce and abjure all allegiance and fidelity to any foreign prince, potentate, state, or sovereignty, of whom or which I have heretofore been a subject or citizen; that I will support and defend the Constitution and laws of the United States of America against all enemies, foreign and domestic; that I will bear true faith and allegiance to the same; that I will bear arms on behalf of the United States when required by the law; that I will perform noncombatant service in the Armed Forces of the United States when required by the law; that I will perform work of national importance under civilian direction when required by the law; and that I take this obligation freely, without any mental reservation or purpose of evasion; so help me God.»

«Настоящим я клятвенно заверяю, что я абсолютно и полностью отрекаюсь от верности и преданности любому иностранному монарху, властителю, государству или суверенной власти, подданным или гражданином которого я являлся до этого дня; что я буду поддерживать и защищать Конституцию и законы Соединённых Штатов Америки от всех врагов, внешних и внутренних; что я буду верой и правдой служить Соединённым Штатам; что я возьму в руки оружие и буду сражаться на стороне Соединённых Штатов, когда я буду обязан сделать это по закону; что я буду нести нестроевую службу в вооружённых силах США, когда я буду обязан делать это по закону; что я буду выполнять гражданскую работу, когда я буду обязан делать это по закону; и что я произношу эту присягу открыто, без задних мыслей или намерения уклониться от её исполнения. Да поможет мне Бог»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին