▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման և ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մասին

«Դաշնակցության առաջարկն ա եղել, որ կարելի ա հանդիպենք, քննարկենք, ասենք թե՝ այսօրվա տնտեսական վիճակը, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Դիմել են հանդիպելու, քննարկելու իրենց տեսակետը, մեր տեսակետը:

Ես համաձայնություն եմ տվել, որ պատրաստ եմ բոլորի հետ, եթե ինչ որ հարց կա, հանդիպելու, քննարկելու, լսելու իրենց տեսակետը, մեր տեսակետը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝աանդրադառնալով ՀՅԴ-ի հետ երեկվա հանդիպմանը:

 

 

 

 

 

 

Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը՝ Գագիկ Ծառուկյանը նշեց. «Այսօր նույնպես մենք խմբակցությունով որոշեցինք, որ թողնում ենք ազատ. ամեն մեկը իրա հայեցողությամբ ոնց կցանկանա, այնպես էլ կքվեարկի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին