▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխությունն իրականացրած սերունդը հազվադեպ է այն ավարտին հասցնում. Դեբորա Գրիսերը հիշեցրեց Ջեֆերսոնի խոսքերը

 Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը երեկ  տոնել է  Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձը: Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը վերահաստատել է  Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին՝ նշելով. «Լինելով Հայաստանում՝ վերջին տարվա ընթացքում ուրախությամբ հետևել եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը կերտում իր նոր ժողովրդավարական ուղին: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել գործակցությունը հասարակության բոլոր օղակների մեր հայ գործընկերների հետ, որպեսզի հայ ժողովրդի ժողովրդավարական տեսլականը դառնա իրողություն»:



Գործերի ժամանակավոր հավատարմատար Գրիսերն իր խոսքում նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի կարևոր դերակատարմանը Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ առանձնացնելով նրա այն դիտարկումը, որ հեղափոխությունը դեռևս փոփոխությունների կատարման մեկնարկային կետն է:Հաջորդիվ, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին