▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասենք՝ էս պառլամենտը բա՞ն ա, ադեկվա՞տ ա էս իրավիճակին. Էդմոն Մարուքյան

 

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադաձավ խորհրդարանում քննարկվող հարցերի թեմաներին՝ օրինակ բերելով աշխարհում, մասնավորապես՝ տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը:

«Ադրբեջանն ամեն օր պատրաստվում ա հարձակվել մեզ վրա: Մի հատ մեր պառլամենտի քննարկումներին նայեք, էլի: Ասենք՝ էս պառլամենտը բա՞ն ա, ադեկվա՞տ ա էս իրավիճակին: Ձեզ հարց եմ տալիս, էս ինչը որ կա, սա ադեկվա՞տ ա եղած իրողություններին տարածաշրջանում և մեր խնդիրներին. մի հատ մեր խնդիրներին նայեք ու մեր քննարկածներին»,- հայտարարեց Մարուքյանը:

Հաշվի առնելով դահլիճում շարունակվող աղմուկը և տեղից արձագանքող պատգամավորների պահվածքը՝ Մարուքյանն ասաց. «Ես հայտարարում եմ, որ քաղաքական մեծամասնությունը խանգարում ա երրորդ խմբակցության ելույթին, ես գնացի...»:

Կարդացեք նաև՝ Ես գնացի․․․ Էդմոն ջան, ես էլ գնացի...Ուրախ ու թեժ մթնոլորտ ԱԺ-ում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին