▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշում 200 թափուր աշխատատեղ կա, բայց Իջևանի ցուցարարները հրաժարվել են դրանցից. Նիկոլ Փաշինյան

 

 

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի անտառամերձ տարածքների բնակիչներին անտառի տափուկներ են բաժանվել, իսկ ոմանց էլ դրամաշնորհներ են տրվել՝ այլ ոլորտում գործունեություն սկսելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ զեկուցեց, որ երեկվա ցույցերի շատ մասնակիցների նույնիսկ աշխատանք է առաջարկվել ճանապարհաշինության ոլորտում, քանի որ Տավուշում ճանապարհաշինության մեջ աշխատուժի պակաս կա։

«Ընդհանուր, տարբեր տեղերում, ոչ միայն ճանապարհաշինության մեջ, այլև մարզի այլ տեղերում շուրջ 200 աշխատատեղի մասին էր երեկ խոսում մարզպետը», – ասաց Պապիկյանը։

«Այո … առաջարկը հնչել է մարզպետի կողմից, չեն արձագանքել մարզպետին, ասել են, որ «մենք ունենք մի պահանջ, և այդ պահանջը պիտի կատարվի»», – պատասխանեց Պապիկյանը։

Փաշինյանի մեկ այլ հարցի պատասխանելիս Պապիկյանը հաստատեց, որ ցուցարարներին ասել են, որ այդ պահանջը չի կատարվելու։ Վարչապետն ավելացրեց, որ հենց այսօր մարզպետարան դիմելու դեպքում մարդիկ կարող են աշխատանքի ընդունվել օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին