Կասկադի հարևանությամբ գտնվող նախկին «Հեքիաթ» մանկական սրճարանի տարածքում այժմ «POULANER MUNCHEN» անունով գարեջրատուն-ռեստորանն է: Սակայն խնդիրը միայն այս «արմատական» փոփոխությունը չէ՝ թելադրված բիզնեսի պահանջներով: Պարզվում է նաև, որ հիշյալ հաստատության 16.5%-ի սեփականատերը ոչ այլ ոք է, քան Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Ինչ խոսք, հանրապետության թիվ 1 «բարեգործի» ներգրավվածությունը ռեստորանային բիզնեսում իրավական տեսանկյունից կարող է լինել անբասիր և օրինական: Հիմնադրամի լրատվական ծառայությունից Asekose-ի հարցումին ի պատասխան նշվել է, որ նա 23,000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել ռեստորանում, որի սեփականատերերը 4-ն են (մնացած երեքի անունները չեն նշվել): Եվ նույնիսկ այս պարագայում կարելի է հաշտվել այն մտքի հետ, որ 740 հազար ՀՀ դրամ աշխատավարձ վաստակող Արա Վարդանյանը լիովին իրավունք ուներ մի քանի տարի շարունակ իրեն զրկել որոշ շռայլություններից և խնայված միջոցներով սեփական գործը դնել:
Դժվար է սակայն լիարժեք արդարացում գտնել խնդրի բարոյական կողմի համար, ինչը առանձնապես սուր երանգներ է ստանում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար: Տարիներ շարունակ «Հայաստան» հիմնադրամը դիմում է նրանց՝ խնդրելով աջակցել ծանր կացության մեջ գտնվող Հայրենիքին, օգնության ձեռք մեկնել կարիքավորներին և նյութական օժանդակությամբ կյանքի կոչել առաջին անհրաժեշտության խնդիրները: Իսկ հիմա այդ նույն նվիրատու սփյուռքահայերը տեսնում են, թե իրենց խնդրողներից գլխավորը՝ հիմնադրամի տնօրենը, ինչպես է թեթև ձեռքով տասնյակ հազարներ ներդնում մի գործի մեջ, ինչն ամենևին չի վայելում «թշվառ» երկրի նկարագրին:
Իբրև ասվածի արձագանք, օրերս Asekose-ի խմբագրատուն զանգահարեց Հայաստան այցելած սփյուռքահայ զբոսաշրջիկներից մեկը և իր տարակուսանքն արտահայտեց Արա Վարդանյանի՝ «POULANER MUNCHEN» ռեստորանի հանդեպ ցուցաբերած նախանձախնդրության առթիվ: Մեր բացատրությունները, թե դրանում անընդունելի և անօրինական ոչինչ չկա, նրա համար համոզիչ չհնչեցին: Իսկ գուցե հիմնադրամի տնօրենն անձա՞մբ փորձի այնպիսի մի պատասխան գտնել, որը կբավարարի թե դրսիններին և թե ներսիններին…
ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ԳԱՐԵԶՐԱՏՈՒՆ մեկ քայլ է. Արա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկոները ՌԵՍՏՈՐԱՆ Է ԱՇԽԱՏԵՑՆՈՒՄ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
![«2026թ-ին մասնակցելու ենք ընտրություններին. ո՞վ ա ինձ կալանավորելու»․ Վարդան Ղուկասյան](http://asekose.am/filemanager/uploads/2024/12/week-5/vardanghukasyan.jpg)
ավելին
![Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան](http://asekose.am/filemanager/uploads/2023/06/week-1/aliyevner.jpg)
ավելին
![«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան](http://asekose.am/filemanager/uploads/Tigran_Abrahamyan.jpg)
ավելին
![«Հայաստանը դառել ա «չեմոդան բեզ ռուչկի»»․ Տիգրան Քոչարյան](http://asekose.am/upload/news/admin/2013/10/526e3953ef06f_medium.jpg)
ավելին
![«Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»․ Մեդվեդև](http://asekose.am/upload/news/admin/2018/06/5b228a6a60152_medium.jpg)
ավելին
![«Արդյո՞ք Փաշինյանի այս հայտարարությունը չի հակասում ՀՀ գործող սահմանադրությանը»․ Հայկ Դեմոյան](http://asekose.am/filemanager/uploads/hayk_demoyan.jpg)
ավելին