▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ, «Կյանքի խոսքի» և նրանց «երերուն» կապի մասին. ՎԻԴԵՈ

imageՀամացանցում շրջանառության մեջ է դրվել հերթական հոլովակը, որի գլխավոր հերոսները վերստին ոչ անհայտ Անժելա Սարգսյանն ու «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդներն են: Երկարաշունչ հոլովակը հագեցած է ծանր մեղադրանքներվ` հասցեագրված վերոնշյալներին: «Անժելա Սարգսյանն, անշուշտ, անառակ անդամն է «Կյանքի խոսք» աղանդի, որի պարագլուխն է Արթուր Էդուարդի Սիմոնյանը»,- հնչում է կնոջ ձայնը կադրից դուրս և խոստանում, թե կներկայացնի 11 փաստ, որոնք ապացուցում են որ Անժելա Սարգսյանը, իրոք, «Կյանքի խոսք»-ի երկարամյա, հավատարիմ և վստահելի անդամն է: Սրա հետ մեկտեղ վստահեցվում է, թե կբացահայտվի «Կյանքի խոսք»-ի,  Արթուր Սիմոնյանի ու Անժելայի իրական դեմքը: «Աստծո Դատը ընդդեմ Արթուր Սիմոնյանի՝ պոռնիկներին և շնացողներին իր աղանդի մեջ ներքաշելու համար»,- հնչում է սարսափազդու սպառնալիքը: «Թե հնչեցված մեղադրանքները և թե YouTube-ում հայտնված տեսանյութը կատարյալ հիմարություն է, որով փորձ է արվում վարկաբեկել, նսեմացնել Ա. Սիմոնյանի հեղինակությունը»: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամուլի քարտուղար Արմեն Լուսյանը: Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը «Կյանքի խոսք» եկեղեցու անդամ չէ և երբևէ չի էլ եղել: «Պետք չէ մարդկանց կատարած անընդունելի արարքները բարդել նրանց կրոնական հայացքների, պատկանելիության վրա: Եթե Անժելա Սարգսյանը սխալ է թույլ տվել, դա չի նշանակում, որ պատճառը կարող են հանդիսանալ կրոնական հայացքները: Կամ եթե ուրիշ մեկն է սխալ թույլ տվել, ուրեն ի՞նչ, ասենք, որ Հայ առաքելական եկեղեցի՞ն է մեղավոր»,- ասաց է Ա. Լուսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին