Դեթրոյթի 43-ամյա բնակչուհի Լիզան արդեն 15 տարի է` ուտում է իր կատվի մազերը: Լիզան օրական մազերի 3 փունջ է ուտում. դա նշանակում է, որ 15 տարվա մեջ նա 3200 փունջ մազ է կերել: Նա խոստովանում է, որ արդեն իսկ կախվածություն ունի կատվի մազեր ուտելու նկատմամբ: Նա հավաքում է տանը թափված մազերը` գետնից, բազմոցից և ուտում` խոստովանելով, որ ամենահամեղը հենց կատվից «թարմ» պոկած մազերն են: Նա իր կատվին «ոտքից գլուխ լիզում է»` բաց թողնելով միայն «կատվի թաթերն ու հետույքը»: Ըստ բժիշկների` Լիզան տառապում է հոգեկան խանգարմամբ, ինչը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Հիշեցնենք, որ սա տարօրինակ կախվածության միակ դեպքը չէ, ավելի վաղ մենք պատմել էինք նաև դեզոդորանտներ և անվադողեր ուտող աղջիկների մասին:
43-ամյա կինն ուտում է իր կատվի մազերը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet