▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Ա-ն ծխում էր վեհարանում ու դրանով «իր պարտքն էր հանձնում սատանային»

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է 1990-ականների կեսերին Գարեգին Ա կաթողիկոսի հետ տեղի ունեցած հանդիպումներից ստացված տպավորությունների մասին:

Վեհափառը օրվա հացին կարոտ երեխաներին, իրականությունից ամբողջովին կտրված, ասաց, որ Էջմիածնից միայն իր օրհնությունն է բերել: Հաջորդ հանդիպման ժամանակ Գարեգին Ա-ն անկաշկանդ ծխում էր թանգարանի կարգավիճակ ունեցող վեհարանում՝ արդարանալով, որ դրանով «իր պարտքն է հանձնում սատանային»:

Հաջորդ թողարկումներում Ս. Կարապետյանը կպատմի Արամ Ա և Գարեգին Բ կաթողիկոսների հետ հանդիպումների մանրամասները: Նրա խոսքերով, եթե առաջին երեք պատմությունները, լայն հաշվով, ողբերգություններ են, ապա վերջինը՝ Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին, այդ շարքից չէ: Դա ողբերգակատակերգություն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին