Հայ օգտատերերը քվեարկություն են կազմակերպել` պահանջելով, որ «Россия 1» հեռուստաալիքը և լրագրող Օլգա Սկաբեևան հրապարակային ներողություն խնդրեն` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին վիրավորելու համար:
Հիշեցնենք, Օլգա Սկաբեևան այն լրագրողն է, ով, Պոդոլսկյան վթարի մասին պատմող իր տեսանյութում խախտելով էթիկայի կանոնները, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Հրաչյա Հարությունյանի մասին` մասնավորապես ասելով, որ նա «բառաչում» է:
Տեսանյութը, որն արգելափակված էր Հայաստանի տարածքում, զայրացրել է բոլորին և քննադատությունների արժանացել:
Քվեարկությունն` այստեղ: