Ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի հետ կապված միջադեպի առիթով շատ վրդովվեցի, եւ այդ պատճառով գրում եմ այս տողերը: Բացի դրանից, որ Հրաչ Հարությունյանը իմ մարտական ընկերն է եւ միասին ենք անցել մարտական մի երկար ճանապարհ, նա ազնվազարմ մի հայորդի է, ուստի կարող եմ վերապահումներ անել եւ խոսալ նրա ընկերների անունից: Հրաչ Հարությունյանի մարտական անցած ուղին ինձ ծանոթ է եւ բազմիցս դրա մասին ես հիշատակել եմ: Սակայն ինձ զարմացնում է մամուլում տեղ գտած տարակարծիք կարծիքները եւ վերլուծությունները, շատ զայրացած եմ… Չգիտես ինչու բոլորը զարմանում են այն ինչ կատարվել է Մոսկվայում… Դա հերթական միջադեպերից մեկն է, որ մեր ազատամարտիկին նվաստացնում են եւ բարոյազրկում, այս իրավիճակը շարունակվում է շուրջ քսան տարի… Հրաչ Հարությունյանի պես հարյուրավոր ազատամարտիկներ դարձան ծաղրի առարկա եւ շատերը այդպես նվաստացած ու առհամարված կնքեցին իրենց մահկանացուն, Օտարության, Աղքատության եւ Սովի մեջ: Եւ դա միայն Հայաստանի իշխանությունների ու պաշտոնյանների շնորհիվ: Հարյուրավոր Ազատամարտիկների նվաստացրեցին, վարկաբեկեցին, տարբեր պիտակներ կպցնելով խոշտանգեցին դրան գումարած ֆիզիկական ոչնչացումը, առ այսօր շարունակվում է Ազատամարտիկների նկատմամբ Սպանդը : Հայաստանի նախկին իշխանակալները ամեն ինչ արեցին, որպեսզի այդ հերոս տղաների պատմությունները եւ նրանց հաղթանակները վերագրեն իրենց: Հրաչ Հարությունյանի դեմ գործած մեղքի առյուծի բաժինը ընկնում է ՀՀ իշխանությունների վրա: Քանի որ Հրաչին ծաղրի ենթարկելով ծաղրեցին նաեւ ինձ, Ազատամարտիկներին, նաեւ ողջ Հայ ժողովրդին: Ինչու՞ պետք է մեր ազատամարտիկներին հասցնեին այս վիճակին, որ նրանք իրենց գոյը պահելու համար հեռանան հայրենիքից, եւ այն հայրենիքից, որի համար արյուն են թափել… Հայ ժողովուրդը միայն հիմա է հիշում Ազատամարտիկներին… Ժողովուրդ ասելով ես նկատի ունեմ Հայաստանում բնակվող 0,3 % -ը, քանի որ մյուս մասը թքած ունի Ազատամարտիկների, Հայոց պատմության եւ մշակույթի վրա, այդպիսի մարդիկ վաղուց իրենց համար նոր արժեքներ եւ կուռքեր են ստեղծել… Վստահ եմ Հրաչի համար նվաստացուցիչ չէ դատարանի դահլիճ հայտնվել Կանացի Խալաթով, քանի որ նրան վաղուց արդեն նվաստացրել են մեր իշխանությունները եւ անգամ ժողովուրդը… Հրաչի համար ավելի նվաստացուցիչ է, որ մեր ժողովուրդը դարձել է այսպիսին, որ մեր երկիրը հայտնվել է այս վիճակում… Մեր ժողովուրդը ազգի պաշտպաններին, ազատամարտի հերոսներին հիշում է քսան տարին մեկ, եւ այն էլ առիթից-առիթ կամ դժբախտ պատահարների ժամանակ: Դեռևս պատերազմի տարիներին Ազգի զինվորի դեմ իրականացրած բռնությունները թույլ է տվել ժողովուրդը, իսկ իրագործել է պետությունը: Տեղին է նշել, որ մենք չկարողացանք գնահատել մեր արժեքները, ռուսները մինչեւ հիմա խոնհարվում են Հայրենական պատերազմի վետերանների եւ հերոսների առջեւ, իսկ մենք ոտքի տակ ենք տալիս մեր հերոսներին… Հրաչ Հարությունյան դեմ ռուսական իշխանությունների գործած ծաղրուծանակը դա Ոտնձգություն է մեր պետականության դեմ, հարկավոր է հասկանալ, որ ծաղրում են Ողջ Հայ Ժողովրդին, անկախ նրանից թե որ երկրում է նրանք բնակվում… Չեմ զարմանա որ Հայաստանի իշխանությունները չքննադատեն ռուսական իշխանություններին Հրաչ Հարությունյանի դեմ կատարված նվաստացումները ու ծաղրանքը, սակայն այդ ամենից բացի հայ ժողովուրդը իրավունք չունի լռել եւ պարտավոր է պահանջել մեր իշխանավոներից, որ համապատասխան քայլեր ձեռք առնեն Հրաչին վերադարձնելու Հայրենիք: Ինչպես ասում են` « Ինչու՞ պետք է ուրիշ ազգերը մեզ հարգեն, երբ մենք չենք կարողանում հարգել ինքներս մեզ… » Հիշում եմ դեռեւս պատերազմի տարիներին Ազատամարտիկներին ստիպում էին ՄԻԼԻՑԻԱՅԻ համազգեստով մեկնել սահմանային գիծ, քանի որ Հայաստանում գործում էր ԽՍՀՄ սահմանադրությունը, տղաները հրաժարված էին ՄԵՆԹԵՐԻ համազգեստ հագնել, եւ այդ ժամանակ Հատուկ Գնդի Հրամանատար Գնդապես Ս. Առաքելյանը ասաց` « Տղաներ եթե մեզ Պոռնիկի շոր էլ հագցնեն, մենք պիտի հագնենք, քանի որ երկրի ու ժողովրդի շահը դա է պահանջում» եւ տղաները հագան այդ համազգեստը առանց ավելորդ խոսք ասելու եւ մեկնեցին մարտադաշտ… Սակայն Հրաչը Հարությունյանը Մոսկվայի դատարանում կանացի խալաթով հայտնվեց ոչ` հայրենիքը ու ժողովրդին պաշտպանելու համար, այլ հայտնվեց այնտեղ, առանց իր կամքի… Ուստի լինելով սփյուռքում ես միանում եմ իմ մարտական ընկերոջը եւ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՀԱՅՈՒԹՅԱՆԸդատապարտե՛լ Ռուսական իշխանություններին, այդ թվում նաեւ Հ.Հ իշխանություններին Հայ ժողովրդի հանդեպ անարգալից վերաբերմունքի համար եւպահանջել Ռուսական իշխանություններին, որ վերականգնի Հրաչ Հարությունյանի իրավունքները եւ վերադարձվի հայրենիք…Պահանջը չբավարարվելու դեպքում ձեռք առնել միջոցներ Ռուսական ընկերությունների դեմ նմանատիպ ակցիաններ:
Վ Հ Ազատամարտիկ
© VH 17/07/2013 Իսպանիա
Աղբյուրը` surhandak.wordpress.com