Civilnet.am-ի փոխանցմամբ «Վճարենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության «Արժանապատիվ նստացույց մեր ընկերներին» ֆեյսբուքյան խմբի անդամները ժամը 12:00-ից փորձում են Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող իրենց ընկերների համար վրան տեղադրել: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, ոստիկանները, սակայն, արգելում են վրանի տեղադրումը` նշելով, որ այն անօրինական է: Երիտասարդները, իրենց հերթին, ընդդիմանում են` վկայակոչելով վրանի տեղադրման վերաբերյալ օրենքի կետերից մեկը: Ոստիկանները բերման են ենթարկել նաև վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով` Կիվիրյանը վարչական պատասխանատվության կենթարկվի:
Միջադեպի մանրամասները տեսանյութումը, հոդվածն ամբողջությամբ`այստեղ: