Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց բնակիչները շարունակում են բողոքել: «Լիբեր» ՍՊԸ-ն նշված տարածքում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք է կառուցում:
Նախախորհրդարանի անդամները մասնակցում են ակցիային: Վարդան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վերոնշյալ լուսանկարը` հետևյալ գրառմամբ. «17.08.2013 Կոմիտաս 5. պատրաստ ենք պայքարի»:
Իսկ ռեժիսոր,Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն իր ֆեսյբուքյան էջում, երեկ, ուշ երեկոյան լուսանկարներ տեղադրելով օգոստոսի 16 -ի բողոքի ակցիայից` գրել էր.
«Տարեց տատիկներից հերոսաբար ազատագրված տարածքում հաղթանակած նստած են ոստիկանության երեք սպա: Փոխգնդապետ Ա.Պետրոսյանը անձամբ է ղեկավարել օպերացիան ու քաշքշել կանանց, ովքեր դեմ են, որ երեք շենքերից մեկ-երկու մետր հեռավորության վրա բարձրահարկ կառուցվի: Նախախորհրդարանի երիտասարդ ակտիվիստները իջան շինհրապարակ, շինարարությունը կանխելու համար: Կառուցապատողները հեռացան: Մինչեւ վաղը... Առավոտից մենք պատրաստվում ենք նորր դիմակայությանը: Միացեք մեզ»:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ էլ երեկ Կոմիտաս 5 շենքի բակում բնակիչների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումից, բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: