nrnak.com-ը գրում է, որ կայքի լրագրողները մի քանի օր շարունակ իրականացրել են «լաբորատոր» հետախուզություն` համեմատելու և հասկանալու, թե որտեղ են ավելի թեժ ընթանում սեռական ճակատամարտերը՝ Ծերեթելիի փողոցի վրա, թե «Կոմայգում»:
Պարզվել է, որ Ծերեթելին զիջում է գրեթե բոլոր սանդղակներով, բացի ֆինանսական մատչելիությունից և ավանդական նատուրալ սեռական կողմնորոշումից:
nrnak.com-ը նաև նշում է, որ կայքի լրագրողները ականատես են եղել այնքան բարձրաստիճան պաշտոնյաների և մեծահարուսների ավտոմեքենաների, որ Ծերեթելին հաստատ կնախանձեր: Բայց չցանկանալով ոտնահարել մարդկանց ազատ ընտրության իրավունքը, կայքը ներկայացրել է ընդամենը մեկ տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես թանկարժեք մեքենայով այցելուն մոտ կես ժամ ավտոմեքենայի մեջ «առանձնազրույց» է ունենում կոմայգու «թիթեռնիկներից» մեկի հետ: