Հարգելի լրատվամիջոցներ, Կոմիտաս 5 հասցեում առավոտյան վերսկսվել է շինարարությունը:
Ծանր տեխնիկան ներսում աշխատանք է կատարում:
Երկու օր առաջ տրվել էր պատկան մարմինների կողմից խոսոտւմ 5 օրով դադարեցնելու շինարարությունը, դատարանի կողմից, որպեսզի քննարկվի այս հարցը:
Սակայն շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել է պայմանավորվածությունը: Տարածքում շատանում են ոստիկանները: Քաղաքացիները մոտ 10 հոգի են:
Պետք ա շատանալ
Լրատվամիջոցներ չկան, Շտապ պետք է լուսաբանել: Այս մասին ահազանգեց Տիգրան Խզմալյանը:
Թեհմինե Ենոքյանի գրառումը
Ֆեյսբուք
Ավելի վաղ Վարդան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«24.08.2013. .... 09.00 Կոմիտաս 5-ում նորից հավաքվել են ոստիկաններն ու կարմիր բերետավորները և շարունակում են պաշտպանել կառուցապատողին անօրինական շինարարությունը իրագործելու համար: Ոստիկանական մահակների դեմ բնակիչ-կանայք դուրս են եկել ավելներով: Բոլորս միանում ենք բնակիչներին»: