▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Կոմիտաս 5-ի կառուցապատողը

168.am-ը գրում է, որ Երևանի Կոմիտաս 5 հասցեում կառուցապատող «Լիբեր» ՍՊ ընկերությունը բավականին հակասական տեղեկատվությամբ է ներկայանում ՀՀ քաղաքացիներին: Ընկերության կայքում «Լիբերի» տնօրեն Էդվարդ Քեշիշ Աբրամի կողմից տեղեկատվություն է հրապարակված ընկերության մասին, ըստ որի «Լիբերն» ունի ավելի քան 19 տարվա փորձ՝ բնակելի շենքերի և օֆիսային տարածքների կառուցման, խորհրդատվության և նախագծման ոլորտում: Միաժամանակ նշվում է, որ «Լիբեր» ՍՊԸ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1998 թվականին:

Սակայն, ինչպես ըստ ՀՀ պետռեգիստրի կայքի, «Լիբեր» ՍՊԸ-ն գրանցվել է 2001 թ-ի սեպտեմբերի 4-ին:  Ըստ երևույթին՝ ընկերության կայքում այս տեղեկատվության հեղինակն այնքան էլ լավ չի տիրապետում մաթեմատիկայի տարրական գիտելիքներին:  Կայքում նաև նշվում է, որ այս ժամանակահատվածում «Լիբերը» կառուցել և շահագործման է հանձնել ավելի քան 33,000 քմ բնակելի և օֆիսային տարածքներ: Ընդ որում՝ ընկերությունն արդեն վաճառքի հայտարարություն է հրապարակել նաև ներկայում քաղաքացիների դժգոհությունը հարուցած Կոմիտաս 5 հասցեում շենքի տարածքների մասին:

Այդ առաջարկում մասնավորապես ասվում է.  «Եզակի ներդրում (Ուշադրություն հետաքրքրվող Գնորդների համար) Յուրաքանչյուր ոք, ով որ ցանկություն կունենա Հայաստանի Հանրապետության պատմական մայրաքաղաք Երևանում ձեռք բերել բնակելի և հասարակական տարածքներ. Liber Construction-ը սկսել է շինարարական աշխատանքները Կոմիտաս 5 հասցեում, որը ավարտին կհասցնի 2015թ. մարտին: Յուրաքանչյուր արտասահմանցի քաղաքացի ցանկության դեպքում կարող է ձեռք բերվող բնակարանների և հասարակական տարածքների համար կատարել կանխիկ վճարումներ և օգտվել 10% զեղչից (ընդանուր գումարից), և կարող են մուծել ընդհանուր պայմանագրի նշված գումարի 30%-ը, մնացորդը օգտվել Liber Construction-ի վարկային ծրագրից, որը տրվում է 5 տարի ժամկետով` ընդամենը 9.8% տարեկան տոկոսադրույքով, հաշվի չառնելով Գնորդի բնակվելու և աշխատանքային վայրը: Բնակարանների վաճառքը կատարվում է՝ վերանորոգված $1,380, ոչ վերանորոգված $1,150: Շենքում նախատեսված են 68ք/մ մինչև 280ք/մ մակերեսով բնակարաններ: Նաև շենքի ոչ բնակելի հարկում նախատեսված են մեքենաների կանգառներ, առաջին և երկրորդ հարկերում հասարակական տարածքներ»:

Ի դեպ, կայքում առկա ամբողջ տեղեկատվությունը բավականին անգրագետ է ներկայացված, և կարծես «Գուգլի» օգնությամբ թարգմանված լինի:  .... Պետռեգիստրի կայքում որպես ընկերության հիմնադիր նշված է Արաբյան Ռուբենի անունը: Սակայն հայտնի է, որ առանց ՀՀ իշխանական վերնախավի շինարարական նման ծավալի գործեր գլուխ չեն գալիս: 

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին