mardik.am-ը գրում է, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը կայքի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե օգոստոսի 24-ին ոստիկանների պահվածքը եղել է ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն, ասել է, որ ոստիկանությունն առաջիկայում այդ հայտարարությանը կանդրադառնա:
Ինչ վերաբերում է Ֆեյսբուք սոցցանցում տարածված և մեծ աղմուկ հանած այն լուսանկարին, որտեղ պարզ երևում է`ինչպես է Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանը համբուրել կին ակտիվիստի պարանոցը, Արմեն Մալխասյանի խոսքով` ոստիկանության կողմից այդ լուսանկարն ուսումնասիրվում է:
Առավել մանրամասն` այստեղ:
Լուսանկարն արվել է 168.am-ի տեսանյութից: