Մի խումբ քաղաքացիներ, այսօր մոտենալով «Փակ Շուկայի» ապօրինի շինարարության դեմ պայքարող ակտիվիստներին, հայտարարել են, որ իրենք շուկայի ղեկավարությունից, Սամվել Ալեքսանյանից խոստումներ են ստացել, թե աշխատատեղեր են ունենալու շինարարության ավարտից հետո: Նրանք պահանջում են ակտիվիստներից դադարեցնել իրենց պայքարը, որպեսզի Սամվել Ալեքսանյանը կարողանա ավարտին հասցնել շուկայի շինարարությունը, որ իրենք կարողանան աշխատել:
Նախաձեռնության անդամ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով դեպքի վայրում էր, Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք փորձում են քաղաքացիներին բացատրել, որ իրենց պահանջնել է նույնը.
«Մենք պահանջում ենք, որ«Փակ Շուկան» գործի որպես շուկա, այլ ոչ թե վերածվի սուպերմարկտի, որի վրա կառուցվելու է բազմահարկ շենք»,- նշել է ակտիվիստը:
Ակտիվիստների համոզմամբ, շուկայի ապօրինի շինարարության պաշտպանության համար նոր մեթոդներ են կիրառվում, ակտիվիստների դեմ են հանել քաղաքացիների նոր բանակ` սուտ խոստումներ տալով նրանց:
Մինչ այդ շինարարության հետ կապ ունեցող մի անձնավորություն, միջին տարիքի մի տղամարդ , չցանկանալով ներկայանալ` ակտիվիստներին և ռեժիսոր Տիգրան Խզմալյանին ասաց.«Գնացեք այստեղից, դուք շառ եք»:
Նանե Բագրատունի
«Փակ Շուկայից» ուղիղ միացում. հետևեք`այստեղ