Asekose.am-ը երեկ տեսանյութ էր տարածել, որ տրամադրել էր մեր ընթերցող Նարեկ Սաֆարյանը: vimeo.com կայքում ներբեռնված տեսանյութում պարզ երևում է, որ «ինչ-որ հայեր Վիլիս մակնիշի մեքենայով անգլախոս զբոսաշրջիկներին տանում են Հայաստանի անտառներում ինչ-որ տեղ որսի. 29:30 րոպեին երևում է սպանված Հայկական Մուֆլոն, որը գրանցված է Կարմիր Գրքում»:
Asekose.am-ի տեղեկություններով, զբոսաշրջիկներին որսի տարած 610 LL 62 համարանիշով Վիլիս մակնիշի մեքենան, որը նույնպես երևում է տեսանյութում, պատկանում է «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին:
Հենց այդ կազմակերպությանն էր, ինչպես նաև «Սաֆարի» ՍՊԸ-ին, որ 2006 թվականին, կառավարության որոշմամբ, «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ից մի զգալի տարածք վարձակալական հիմունքներով հատկացվեց` ՝ 49 տարի ժամկետով անհատույց մշտական օգտագործման իրավունքով` կենդանական աշխարհի օգտագործման եւ վերարտադրության կազմակերպման նպատակով:
Սակայն ակնհայտ է, որ կառավարության որոշման մեջ նշվածի ճիշտ հակառակն է արվում:
Մեր բոլոր փորձերը կապվել ՍՊԸ-ի և Խոսրովի Արգելով ՊՈԱԿ-ի հետ մինչ այս պահն ապարդյուն են անցել:
Նշենք. որ «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին վարձակալության տրամադրված 5329.91 հեկտար տարածքը հայտնի Ուրցասարի տեղամասն է:
Հիշեցնենք, որ հայկական մուֆլոնն ունի սամանափակ տարածում և կանգնած է անհետացման վտանգի եզրին. մուֆլոնի առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ-արգելոցում։