▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես որևէ աղանդի չեմ հարում, հերյուրանքներ տարածողները խիստ պատժվելու են

Միացյալ Երիտասարդական Լիգա մեծադղորդ անվամբ ինչ- որ կառույց, հղում անելով իր' հավանաբար տիեզերական աղբյուրներին, ինձ և իմ ընկերներից ոմանց ներառել է աղանդավորական շարժումներին հարող հայտնի անձանց ցանկում:
Անհասկանալի է, թե որ հոգեկան հիվանդի մտքով է անցել ինձ ներառել այդ կեղծ մատնագրի մեջ:
Ես որևէ աղանդի չեմ հարում, սակայն զգուշացնում եմ, որ շարունակաբար իմ և ընկերներիս մասին հերյուրանքներ տարածողները շատ խիստ պատժվելու են:
Բավական է խոսքի ազատության անվան տակ ոտնահարեք մարդկանց սրբությունները:
Եթե դուք սրբություններ չունեք' մեզ ձեր հետ մի շփոթեք...

Վահագն Գրիգորյան

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ Միացյալ երիտասարդական լիգան հայտնի անձանց ցուցակ էր ներկայացրել, որոնք կապ ունեն այս կամ այն աղանդի հետ: Վահագն Գրիգորյանի անունը ևս ներառված է այդ ցուցակում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին