Կիսեք, կիսեք, առանձնացրեք իրարից...արձագանքներ Տեր Ասողիկի մտքին, ըստ որի` Հայ աթեիստը հայ չէ
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը առաքելական եկեղեցու անունից հայտարարել է , որ Հայ Աթեստը Հայ չէ:Հարցազրույցներից մեկի ժամանակ ասված այս միտքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, որտեղից ներկայացնում ենք մի քանի մեջբերումներ.
-«Հայ աթեիստը հայ չի» կնշանակի նաև, որ մինչև քրիստոնեություն ընդունելը հայերը հայ չէի՞ն: Ուրեմն, էդքան էլ հին ազգ չենք, 301 թվին ենք ծնվել,-գրել է Նունե Կարապետյանը:
-Իհարկե, սենց ծանր դեպքերն են շատ հաճախ պատճառը, որ մարդիկ աթեիստ են դառնում։ Մարդ մտածում է` ավելի լավ է աթեիստ լինեմ, քան սրա նմանների հետ դասվեմ։ Ու քանի որ շատ հաճախ եկեղեցիները եւ հավատքը նույնացվում են (էս ամենը մենակ մեզ չի վերաբերում), մարդիկ հավատալ հասկանում են հետեւել Կճոյանին կամ Ասողիկին եւ տրամաբանորեն ավելի հոգեպես առողջ են համարում լինել կապիկից առաջացած աթեիստ, քան դամբուլին ձգտող "հավատացյալ"։ Վատն էն է, որ նորմալ քահանաները սենց աչքի չեն ընկնում, ոնց Ասողիկ֊Լսողիկները,- ֆեյսբության իր էջում նշել է Սամվել Մարտիրոսյանը:
-Ակամայից հիշեցի նախագահի այս հայտարարությունը «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է...Մեր թեևս մեծ դժբախտությունը հային հայից զանելն է ...,- իր տեսակետն այս ձևով է արտահայտել Լիանա Հովհաննիսյան:
-Արեւելեան Հայաստանում պետական կրօնը, տասնեակ դարեր արդէն, չը հաշուած օկուպացիայի տարիները, Հայ Առաքելականն է, պետական լեզուն՝ Հայերենը: Ուստի բնական են նման նախընտրութիւնները: Օրինակ, նոյն կերպ կարելի է ասել որ հայախօսը աւելի հայ է քան, ասէնք, ռուսախօսը: Սրանք վիճելի պնդումներ են, բայց հէնց այդ նոյն պատճառով՝ միարժէքօրէն սխալ չեն: Իսկ այս՝ համատեքստից կտրուած հաղորդման կտորը, որտեղ հաղորդաւարը՝ ճղճիմ դարձնելու ակնյայտ նպատակով հարցին միտումնաւոր սրացուած ձեւակերպում է տալիս, չարժէ տարածել: Այն ընդամէնը առիթ է տալու ամէն շուն-գելի եւս մէկ անգամ քարկոծել եկեղեցին, որն առանց այդ էլ վարկաբեկուած է, թուլացած, եւ չի կարողանում պայքարել խաւարամիտներին իրենց ցանցերը քաշող աղանդների ու զանազան մարդկային/անմարդկային իրաւոնքների քարոզչութեամբ զբաղուող ՀԿ-ներին եւ այլ կառոյցներին: Պետք չէ նրանց օգնել,-արձանագրել է Վահագն Պողոսյանը:
-Կիսեք, կիսեք, առանձնացրեք իրարից...Աթեիստը հայ չի, հոմոսեքսուալը հայ չի, ձախ ձեռքով գրիչ բռնողը հայ չի, թուրքիայում հանգստացողը հայ չի, գունավորր շորեր հագնողը հայ չի, հայաստանից գնացողը հայ չի, բուսակերը հայ չի, Թաթուլի երգերը չսիորղը հայ չի... Տեսնեմ վերջում քա՞նի հայ կմնա,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մարկոսյանը: