▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսը պաշտոնանկ անե՞լ է տալիս Նիկոլայ Ծատուրյանին

Ilur.am-ը գրել է, որ ըստ Գյումրիից իրենց հասած տեղեկությունների` այսօր, ժամը 16:00-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է կանչվել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:  Կայքը նշում է, որ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերով օրերս եթեր հեռարձակված` Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին և, մասնավորաբար, կաթողիկոսին՝ նրան համարելով սատանա: Կաթողիկոսն էլ, ըստ այդմ, զանգահարել է Սերժ Սարգսյանին, գանգատվել, պահանջել պատժել նշանավոր արվեստագետին: Նախագահականն էլ չի հապաղել, Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրահանգել է Հասմիկ Պողոսյանին՝ պարտադրել Նիկոլայ Ծատուրյանին՝ գրել հրաժարականի դիմում: «Եթե չգրի, ավելի վատ կլինի»- սպառնացել է Հասմիկ Պողոսյանը: Գյումրու թատրոնից տեղեկացրին, որ վճռականորեն են տրամադրված, պայքարելու են իրենց գեղարվեստական ղեկավարի համար՝ դիմելով բողոքի ցանկացած միջոցների: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին