▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրի Հունանյանի՞ն էլ են հասել շքանշաններ, առանձնատներ, մանդատներ ու պորտֆելներ

14 տարի առաջ տեղի ունեցած հրեշավոր ոճրագործությունը միայն սկիզբն էր այն բոլոր չարիքների, որոնք դամոկլյան սրի պես կախված մնացին մեր նորանկախ հանրապետության կախյալ ժողովդրի գլխին։

Հոկտեմբերի 27-ն իր բնույթով հանդիսացավ հասարակական-քաղաքական գործիչների հարցեր լուծելու գործունեության նախատիպ։ Այն սկիզբ դրեց մյուս դավադրություններին ու սպանություններին, որոնցով ներկայիս իշխանություններն առանձնացան ամբողջ հայոց պատմության մեջ որպես սեփական ազգը կեղեքող ու եղծող, մինչև արմունկները արյան մեջ թաթախված բռնազավթիչներ։

Հիշենք միայն Պողոս Պողոսյանի սպանության դեպքը' նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունն իր ծնողների տան շքամուտքում, Աշոտ Մխիթարյանի, Ռոլանդ Մկրտչյանի, Ռաֆայել Շահմուրադյանի, Սեդրակ Զատիկյանի սպանությունները։ Մարդասպանությունների խրախուսման և խթանման քաղաքականությունը հետզհետե ստեղծեց անպատժելիության ճահիճ, որը հանրության առաջ ի հայտ եկավ իր նոր կերպարներով։ 2012 թվականի հունիսի 29-ին սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից, 2013 թվականին մեր բազմաչարչար ազգը ցնցվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած՝ գանգսթերներին բնորոշ հերթական սպանությունով։

Ցավալին այն է, որ նշված մարդասպանները կամ հենց իրենք են, կամ էլ շքանշաններ ու պատգամավորական մանդատներ ստացած կամակատարները։

Բոլոր այս անհերքելի փաստերը ենթադրում են մի հակասական եզրակացություն. եթե մարդասպանները հենց իրենք են՝ իշխանական էլիտայի ներկայացուցիչները, կամ իրենց հետ սեղան նստող ու անտաղանդ հումորների վրա կեղծ ծիծաղողները, ապա ինչո՞ւ նույն կերպ իրենց շարքերը չի ընգրկվում համամարդկային մեծագույն մարդասպան ու տեռորիստ, հենց իրենց կողմից բուծված Նաիրի Հունանյանը, ինչո՞ւ նրան չի հասնում շքանշաններ կամ առանձնատներ, մանդատներ կամ պորտֆելներ։

Կամ էլ հասել է արդեն, պարզապես մենք տեղյակ չենք։

 

Հովհաննես Եսայան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին