Hraparak.am -ը գրում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է Մոսկվային, որ պատժամիջոցներ է կիրառելու Ռուսաստանի վաստակավոր արտիստ, շանսոն Գրիգորի Լեպսի (իսկական անունը՝ Գրիգորի Լեպսվերիձե) նկատմամբ՝ կապված «Եղբայրական շրջան» (Brothers' Circle) հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Երգչին, ինչպես նաև ևս հինգ հոգու և չորս ընկերության կասկածում են հանցագործների համար խոշոր գումարներ տեղափոխելու մեջ:
Ինչպես նշված է ԱՄՆ ՖՆ հաղորդագրության մեջ նշված է, որ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք համագործակցում են խմբավորման ղեկավարներ Վլադիսլավ Լեոնտևի և Գաֆուր Ռախիմովի հետ, ովքեր մտել են պատժամիջոցների ցուցակը դեռ 2012-ի փետրվարին:
Նրանցից բացի, ամերիկացիների կազմած ցուցակում տեղ են գտել երկու ՌԴ քաղաքացի, մեկական Իսրայելի և Ուզբեկստանի քաղաքացի, ինչպես նաև ոմն Արտուր Բադալյան, ում քաղաքացիությունը պարզված չէ:
Պատժամիջոցներին ենթարկված ընկերություններն են ռուսական «MS Group Invest» ՍՊԸ-ն և «Gurgen House FZCO»-ը, ավստրիական «Meridian Jet Management GmbH»-ը և ԱՄԷ-ից՝ «Fasten Tourism LLC»:
Միջազգային հանցավոր «Եղբայրական շրջան» խմբավորումը, ըստ ԱՄՆ ՖՆ-ի գործում է Եվրոպայի, Միջին Ասիայի, Լատինական Ամերիկայի և ԱՄՆ տարածքներում: Այն վերահսկվում է հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներից հանցավոր կազմակերպությունների կողմից և զբաղվում է նաև թմրանյութերի առևտրով: Խմբավորումը, այլ խոշոր միջազգային հանցավոր խմբավորումների հետ, ինչպիսիք են ճապոնական յակուձան և մեքսիկական «Սետաս» թմրակարտելը, ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել 2011-ի հուլիսին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: